Քանի դեռ սպասում է ավտոմեքենան։

Օ’ Հենրի «Քանի դեռ սպասում է ավտոմեքենան» պատմվածքը աղջկա և տղայի հարաբերությունների մասին է: Պատմվածքում աղջիկը, որը ամեն երեկո գալիս նստում էր այգու իր մտերմիկ անկյունում և գիրք կարդում: Այդ մասին գիտեր մի տղա, որը շատ էր հավանել աղջկան: Տղան ամեն կերպ փորձում էր գրավել աղջկա ուշադրությունը, բայց նրա մոտ դա չէր հաջողվում: Նրանք զրուցում էին տաբեր բաներից: Տղան նաև ասեց իր անունը, բայց աղջիկը իր անունը չուզեց ասել: Աղջիկը պնդում էր, որ իր ազգանունը սուրբ ազգանուններից մեկն է: Վերջում աղջիկը հրավիրված էր ճաշի, իսկ հետո թատրոնի: Նա նայեց ժամացույցին և վազեց դեպի ռեստորանը, իսկ տղան նստեց սպիտակ մեքենան կարմիր անիվներով, և գնաց ակումբ:

Վերջին տերևը

Օ. Հենրի «Վերջին տերևը» պատմությունը շատ հետաքրքիր էր: Այն մի աղջկա մասին էր, որը տկար էր։ Աղջիկը շատ նման էր մի ծառի տերևին, որը ծառի վերջին տերևն էր: Նա նման էր, քանի որ նրա հույսն էլ ինչպես այդ տերևինը սկսում էր մարել և կորցնել կյանքը: Շատ կարևոր հանգամանք էր,  որ աղջիկը ինքն էր իրեն ներշնչել էր, որ նա պետք է մահանա այդ տերևի ընկնելուն պես, բայց ինձ թվում է, որ նույնիսկ այդ տերևը ընկներ նա կապրեր, եթե ունենար ցանկություն, պայքարեր իր կյանքի համար, մի փոքր հույս և կամքի ուժ:Աղջիկը իր ներշնչաքից մահվան եզրին էր, բայց մի ծերունի նկարիչ նրա համար այնպիսի գեղեցիկ տերև էր նկարել, որը երբեք չէր ընկնի: Ծերունին մահացավ, քանի որ հիվանդ էր, և տերև նկարելուց անձրևի տակ թրջվել էր և հիվանդությունը ավելի էր խորացել:

Պայքար առանց կատաղության

Այս ստեղծագործությամբ Օշոն ուզում էր մարդկանց ասել և հասկացնել, որ պետք է միշտ պայքարել առանց բարկանալու և կատաղության, քանի որ եթե պայքարելուց բոլորը բարկանան, դրանից ոչ մի օգուտ չի լինելու: Ստեղծագործության մեջ ասվում էր, որ խալիֆ Օմարը նույնպես պայքարում էր առանց կատաղության: Այն աստիճանի առանց կատաղության, որ իր թշնամին նրան վիրավորում էր և թքում էր երեսին, բայց խալիֆ Օմարը չէր բարկանում և կատաղում: Ընդհակառակը փորձում էր խնդիրները լուծել ավելի հանգիստ և հավասարակշռված:

կարմրամորթ առաջնորդի փրկագինը

Այս պատմվածքը երկու տղաների մասին էր՝ Բիլլի և Սեմի: Նրանք հողակտոր գնելու նպատակով առևանգում են մի հարսուստի երեխայի, բայց պարզվում է, որ այդ երեխան ամենևին էլ տխուր չէր, որ իրեն առևանգել էին, այլ ընդհակառակը՝ շատ ուրախ էր: Այդ տղան շատ փորձություններ բերեց իրեն առևանգողների գլխին: Իսկ վերջում, երբ նրանք նամակ էին ուղարկել տղայի հայրիկին, թե, եթե նա վճարեր հազար հինգ հարյուր դոլար, իրենք երեխային կվերադարձնեին, իսկ տղայի հայրը չէր համաձայնվել և մի բան էլ առաջարկել, որ եթե իրենք ուզում են տղան իրենց մոտից հեռանա, ապա պետք է վճարեն երկու հարյուր հինգ դոլար: Իսկ տղաները հենց այդպես էլ արեցին: